Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հանգստի ժամին

Հազարամյա Լեհաստանը

Հազարամյա Լեհաստանը

Լեհաստանը՝ որպես պետություն, ստեղծվել է X դարի վերջին։ Սկսած 1025 թ. այն կոչվել է Լեհական թագավորություն։ Երկրի բարենպաստ աշխարհագրական դիրքը (լեռնաշղթաներ, ելք դեպի ծով, լավ կազմավորված գետային ցանց, որսով հարուստ անտառներ, մեղմ կլիմա և այլն) մշտապես նախանձի առարկա է եղել հարևան երկրների համար։

 

Զավթիչներին դիմակայելը պահանջում էր մեծ ջանքեր, որի պատճառով 1569 թ. Լեհական թագավորությունը միավորվեց Մեծ Լիտովական իշխանության հետ` կազմավորելով Րեչ Պոսպոլիտա հանրապետությունը։ XVI դարում այն դարձավ Եվրոպայի ամենախոշոր պետություններից մեկը։


Պետության խաղաղությունը երկար չտևեց։ Զգալով իր ուժը` Րեչ Պոսպոլիտան փորձեց ընդլայնել սահմանները։ Սակայն Լեհաստանի ներխուժումը Ռուսաստան ձախողվեց, իսկ պատերազմը թուլացրեց երկրի հզորությունը։ Արդյունքում Րեչ Պոսպոլիտայի տարածքը զավթվեց ու բաժանվեց Ռւսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի միջև։ Ընդ որում, մինչ վերջնական համաձայնության գալը այն բաժանեցին երեք անգամ (1772 թ., 1793 թ. և 1794 թ.)։ Լեհերը փորձում էին պաշտպանել անկախությունը, բայց ազգային-ազատագրական բոլոր ապստամբությունները ճնշվում էին։


1918 թ., նորից վերապրելով պատերազմական դրություն, Խորհրդային կառավարության աջակցությամբ հնարավոր դարձավ վերանայել բաժանման պայմանագրերը և Լեհաստանը հռչակել հանրապետություն։


Վերջին` Հայրենական մեծ պատերազմի տարիներին, Լեհաստանը կորցրեց բնակչության մեկ հինգերորդ մասը։


Վերջապես ճակատագիրը բարեհաճ գտնվեց այդ բազմաչարչար ժողովրդի հանդեպ, և 1989 թ. սկսվեց ազատ, դեմոկրատական հանրապետության նոր պատմությունը։ Այսօր երկրում անցկացվող տնտեսական վերափոխումներն արժանանում են համաշխարհային փորձագետների հավանությանը, իսկ տնտեսության արագ աճը` նրանց հիացմունքին։ Հաղթահարելով Ճակատագրի փորձությունները` լեհերը կարողացան պահպանել իրենց պատմությունը, մշակույթն ու լեզուն։

 

Լեհաստանի այցեքարտերը

 

Եթե հարցնեն, թե որոնք են այս երկրի ամենաուշագրավ քաղաքները, պատասխանը կհնչի միանշանակ, առանց երկմտանքի. "Իհարկե ազնվաբարո Կրակովը, գեղեցիկ Վարշավան և ձմեռային առողջարան Զակոպանեն"։


Վերջին 400 տարիներին Լեհաստանի մայրաքաղաքն է երկնագույն Վիսլայի ափին դիրքավորված Վարշավան։


Վեհասքանչ հին քաղաքը կառուցվել է միջնադարում և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամբողջովին վերականգնվել փլատակներից։ Կենտրոնական հրապարակ Ռինոկի շուրջը տեղակայված են հիասքանչ նեղլիկ փողոցներ, ուր կան փոքրիկ ռեստորաններ, թանգարաններ ու պատկերասրահներ։ Վարշավան հայտնի է իր գեղեցկագույն պալատական պարտեզների համալիրներով, վեհաշուք կոստյոլներով (լեհական կաթոլիկ եկողեցի) և այլ բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններով։


Եթե մայրաքաղաքն իսկապես համարվում է Լեհաստանի "դեմքը", ապա Կրակովն, անշուշտ, նրա "հոգին" է։ Բազմաթիվ հետաքրքիր հուշարձաններ կան լեհական տարբեր քաղաքներում. Կրակովի տեսարժան լինելը նրա` Կրակովի մեջ է։ Միջնադարում և Վերածննդի դարաշրջանում այն եղել է պետության մայրաքաղաքը։ Նրա արքունիքում էին հավաքվում տվյալ ժամանակի եվրոպական անվանի նկարիչները, որոնց նկարները մինչ օրս զարդարում են քաղաքի թանգարանները։


Ձմռանը զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է հայտնվում Տատրերի ստորոտում գտնվող Զակոպանեն, որը համարվում է ձմեռային սպորտաձևերի խոշոր կենտրոն։ 1910 թ. սկսած այստեղ անցկացվում են դահուկային սպորտի միջազգային մրցումներ։ Լեռնային ճոպանուղին, հատուկ վերելակները, լավ նախապատրաստված դահուկային ճանապարհները (անհրաժեշտության դեպքում արհեստականորեն ձյունածածկված) գրավում են ողջ աշխարհի դահուկային սպորտի սիրահարներին։ Զակոպանեն զբոսաշրջիկներին առաջարկում է հանգստի հարմարավետ պայմաններ և լայնածավալ մշակութային ծրագիր։ Քաղաքում գործում է թատրոն, կազմակերպվում են բազմաթիվ ցուցահանդեսներ, ժողովրդական փառատոներ։ Հիանալի կլիմայական պայմանները, անկրկնելի բնությունը, մաքուր ջուրն ու թարմ օդը` հագեցած ասեղնատերևի սնուցող հոտով, կազդուրվելու կատարյալ պայմաններ են ստեղծում։

 

Հասարակությունը

 

Առաջինը, ինչը նկատելի է լեհերի հետ շփվելիս, այն է, որ նրանք քաջատեղյակ են իրենց պատմությանը (հատկապես ավագ սերունդը) և հպարտորեն ցուցադրում են այդ գիտելիքները։ Բավական է որևէ հարցով դիմել անցորդներին, իսկույն կհայտնվեն փոքրիկ զբոսաշրջություն կազմակերպել ցանկացողներ։ Լեհերը կրոնապաշտ են։ Դա հատկապես նկատվում է գյուղերում, որտեղ ամեն կիրակնօրյա առավոտը սկսվում է կոստյոլ այցելությունից։ Կաթոլիկ եկեղեցին հսկայական ազդեցություն է թողնում երկրի քաղաքականության, գաղափարախոսության և բարոյականության վրա։

 

Առողջապահությունը


Լեհաստանի պոլիկլինիկաներն արտաքինից նման են մեր պոլիկլինիկաներին. բժշկի աշխատասենյակի մոտ գոյացած հերթերն էլ են մեզ քաջ ծանոթ։ Միևնույն ժամանակ մասնավոր բժիշկների մոտ (իսկ վերջիններս երկրում քիչ չեն) հերթեր չկան, քանի որ սովորական խորհրդատվության կամ դեղատոմսի համար ոչ բոլորը կհամաձայնվեն վճարել 20 ԱՄՆ դոլար։ Որոշ մասնավոր կլինիկաներ զբաղվում են միայն ախտորոշմամբ, որտեղ կարելի է անցնել գերձայնային հետազոտություն, Էնդոսկոպիկ զննում, լաբորատոր հետազոտություններ, որից հետո առաջարկում են դիմել համապատասխան մասնագետի։ Ամեն դեպքում լեհերն իրենք են որոշում, թե ում մոտ պետք է բուժվեն։ "Թափ է հավաքում" բժշկական ապահովագրությունը։ Յուրաքանչյուր ամիս լեհերը վճարում են ապահովագրական հարկեր` աշխատավարձի 18.7% չափով։ Այդ միջոցները բաշխվում են երեք հիմնադրամներին` հաշմանդամների օգնության, կենսաթոշակային և հիվանդանոցային։ Վերջինիս դրամական միջոցներով են վճարվում բժշկական ծառայություններն ու դեղորայքի արժեքը։ Հիվանդներին սատարում է նաև պետությունը` տրամադրելով պատշաճ լրավճարներ. 100-200 զլոտի արժողությամբ դեղամիջոցը դեղատներում կարելի է գնել 1-2 զլոտիով (1 ԱՄՆ դոլարը համարժեք է 3.9 զլոտիին)։ Հիվանդների, հաշմանդամների, չունևորների մասին հոգում է նաև կաթոլիկ եկեղեցին։ Այն ունի բարեգործական միաբանության կանոնավորված ցանց։ Կիրակնօրյա ծառայությունից հետո կարելի է ստանալ բժշկի անվճար խորհրդատվություն։ Այդ միաբանությունների վանականները ծերանոցների, մանկատների, անբուժելի հիվանդների համար նախատեսված առողջարանների հոգաբարձուներն են։ Գյուղական կոստյոլներին կից գործում են դեղատնային կետեր, որտեղ ծխականները կարող են ստանալ դեղեր։ Երկրում չգրանցված դեղամիջոցները անհրաժեշտության դեպքում կգրանցվեն 2-3 շաբաթվա ընթացքում։

 

Դեղագործությունը Լեհաստանում

 

Շնորհիվ տնտեսության աճի` զգալի բարձրացել է բնակչության գնողունակությունը, ինչը բարենպաստ է անդրադարձել դեղագործական բիզնեսի վրա։ Լեհաստանում կան շուրջ 40 դեղագործական ձեռնարկություններ, որոնցից շատերը սոցիալիստական կարգերի անկումից հետո սեփականաշնորհվեցին, վերասարքավորվեցին, զինվեցին ժամանակակից տեխնիկայով։ Այսպիսով, Լեհաստանի դեղորայքային շուկայի համար սկսվեց ծաղկման նոր շրջան, որին զգալիորեն նպաստում են պետության օժանդակությունը և ազգային սովորույթները. լեհերը նախասիրությունը միշտ տալիս են հայրենական արտադրության դեղամիջոցներին։

 

Լեհաստանի դեղատների յուրահատուկ մթնոլորտը

 

Երկրի դեղատները ձևավորվում են սիրով ու նվիրումով։ Դեղատների 99%-ը մասնավոր են։ Յուրաքանչյուր դեղատան սեփականատեր ձգտում է առանձնանալ ոչ միայն որակյալ դեղամիջոցներով և բարեհամբույր սպասարկմամբ, այլև արտաքին տեսքով։ Դեղատները ձևավորում են աշխատկիցները։ Առավել հաջող մտահղացումների հեղինակները խրախուսվում են։ Շատ տարածված է հնաոճ ձևավորումը կաղնու տախտակով ու մգացված բրոնզով։…Դեղատներն առանձնանում են ինչ-որ յուրահատուկ մթնոլորտով. սպասարկում են քաղաքավարի, բայց զուսպ, գեղարար ու բուժիչ միջոցների մասին տալիս են մանրամասն խորհրդատվություն։ Որևէ դեղամիջոց (գլխացավի կամ փորացավի դեմ), խնդրելու դեպքում անպայման կառաջարկեն խորհրդակցել բժշկի հետ, և ոչ մի լեհ դեղավաճառին չի առարկի։


Լեհաստանում կան դեղատներ, որտեղ դեղատոմսերի համաձայն պատրաստում են դեղամիջոցներ։ Այդպիսի դեղատուն բացելու համար անհրաժեշտ է ունենալ 100մ2 տարածք, հատուկ սարքավորումներ, օդափոխության համակարգ և սառնարաններ։ Առանց դեղատոմսերի վաճառվող դեղամիջոցները կարելի է գնել նաև սովորական սուպերմարկետներում։


Գոյություն ունեն բժշկական տեխնիկայի հատուկ խանութներ։ Այստեղ կարելի է գնել գործնականորեն ամեն ինչ` սկսած "հակախռմփոցային" բարձերից մինչև գերձայնային ներշնչակ (ինհալատոր)։

 

Գիտե՞ք՝ այս երկրում ակնառու է հոգատարությունը մարդկանց նկատմամբ։ Այն դրսևորվում է ոչ միայն թոշակառուների, հիվանդների ու հաշմանդամների, այլև բոլորի հանդեպ և ամեն ինչում, և ոչ թղթի վրա, այլ իրականում։

Սկզբնաղբյուր. Ֆարմացևտ պրակտիկ 2-2007 (2)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Խորհուրդներ զբոսաշրջիկներին՝ ինչպես պետք է իրենց պահեն տարբեր երկրներում. 1in.am
Խորհուրդներ զբոսաշրջիկներին՝ ինչպես պետք է իրենց պահեն տարբեր երկրներում. 1in.am

Մեկնելով օտար երկիր՝ հարկ է հաշվի առնել այդ երկրի ավանդույթները, գրում է sobesednik.ru-ն: Ահա մի քանի խորհուրդ արտասահմանցիներին, թե ինչ է կարելի ու ինչ չի...

Օգտակար խորհուրդներ
Լավագույն քաղաքներն՝ ըստ Guardian-ի. civilnet.am
Լավագույն քաղաքներն՝ ըստ Guardian-ի. civilnet.am

 Guardian Cities բրենդային բարոմետրը դասակարգում է մոլորակի քաղաքներն ըստ ամենատարբեր ցուցանիշների՝ սկսած տրանսպորտից ու եղանակից մինչև  հանցագործության ու սոցիալական «անցուդարձի» մակարդակը: Ոչ բոլոր քաղաքների...

Այլևս ոչ մի արդուկ. բրիտանացիները հագուստը չորացնող հեղափոխական սարք են ստեղծել. tert.am
Այլևս ոչ մի արդուկ. բրիտանացիները հագուստը չորացնող հեղափոխական սարք են ստեղծել. tert.am

Աշնանային խոնավ եղանակը սարերի հետևում չէ, ուստի՝ շուտով տնային տնտեսուհիները կրկին բախվելու են թաց հագուստը փռելու ու այն չորացնելու խնդրին։ Ինչպես նշում է The Daily Mail-ը, բրիտանացի մասնագետները հատուկ նման իրավիճակի համար...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Ինչպես պատի վրա ձեռքերով ստվերներ ստանալ. 1in.am
Ինչպես պատի վրա ձեռքերով ստվերներ ստանալ. 1in.am

Արևոտ օրը կամ երեկոյան լամպի լույսով վառ լուսավորված պատին հստակ ստվերներ են հայտնվում: Ձեռքերը դրեք այնպես, ինչպես ցուցադրված է նկարներից մեկում, կանգնեք պատի մոտ այնպես, որ գլխի և ուսերի ստվերը չփակի ձեռքերի...

Աշխարհի լավագույն դեսերտները Business Insider-ի վարկածով. 1in.am
Աշխարհի լավագույն դեսերտները Business Insider-ի վարկածով. 1in.am

Business Insider պարբերականը հրապարակել է ամբողջ աշխարհի 25 լավագույն դեսերտների ցուցակը: Դրանում ընդգրկվել են ո՛չ միայն ավանդական քաղցրեղեններ...

Սնունդը և առողջությունը
Կեղտոտ, թե մաքուր դու երբեք չես կորցնի քո արժեքը (առակ). ter-hambardzum.net
Կեղտոտ, թե մաքուր դու երբեք չես կորցնի քո արժեքը (առակ). ter-hambardzum.net

Մի անվանի հոգեբան իր դասախոսությունն այսպես սկսեց...

Ես
Ի՞նչ կարող է հուշել հոնքերի ձևը. 1in.am
Ի՞նչ կարող է հուշել հոնքերի ձևը. 1in.am

Որքան հաճախ ենք մենք լսում՝ աչքերը հոգու հայելին են, սակայն ինչպես պարզվել է՝ մարդու բնավորության մասին կարող են պատմել ոչ միայն աչքերը, այլև...

Թեստեր Առողջ և գեղեցիկ Լրահոս կանանց համար
Բնավորությունն՝ ըստ սիրած սուրճի. fact.am
Բնավորությունն՝ ըստ սիրած սուրճի. fact.am

Ո՞ր սուրճն եք նախընտրում: Սև սուրճ՝ առանց շաքարավազի – դուք ունեք ուժեղ բնավորություն: Երբեք չեք վախենում  պատասխանատվությունից և չեք ամաչում սեփական սխալներից...

ՆԱՆԵ. Շիրիմ հայրենիքում (պատմվածք)
ՆԱՆԵ. Շիրիմ  հայրենիքում (պատմվածք)

Առավոտ շուտ Մարիամի փոքր աղջիկն եկավ երեխաների հետ, հետո մեծ տղայի կինն ու դպրոցահասակ զույգ տղաները եկան, իսկ կեսօրից հետո  արդեն գերդաստանը գրեթե ողջ կազմով հավաքվել էր հայրական...

Աշխարհի ամենաահասարսուռ 10 Կամուրջները
Աշխարհի ամենաահասարսուռ 10 Կամուրջները

Հոդվածում առանձնացրել ենք աշխարհի ամենազիլ կամուրջները, որոնց վրայով անցնելու համար, իսկապես, մեծ քաջություն կպահանջվի...

11 զարմանահրաշ նկար` հզոր մանրադիտակի տակ
11 զարմանահրաշ նկար` հզոր մանրադիտակի տակ

Այսօր հզոր մանրադիտակները բացահայտում են կյանքն իր բոլոր անհավանական մանրամասներով։ Ահա մի քանի նման նկարների օրինակներ, որոնք նոյեմբեր ամսին տեղադրվելու են Դալասի միջազգային օդանավակայանում...

Հայելու գաղտնիքները
Հայելու գաղտնիքները

Ամենայն հավանականությամբ, առաջին հայելին, որի մեջ մարդը տեսել է իր և շրջակա բնության արտացոլումը, ջուրն է, իսկ հաջորդը` օբսիդիանը` սատանի եղունգը...

Գիտե՞ք, որ...
Ամենատպավորիչ և հիշարժան ծաղկային քանդակները հոլանդական փառատոնից
Ամենատպավորիչ և հիշարժան ծաղկային քանդակները հոլանդական փառատոնից

Հոլանդիայի Զունդերտ շրջանում ամեն տարի անցկացվում է ծաղկային փառատոն, իսկ առաջին անգամ այն կայացել է 1936-ին։ Եվ հետաքրքրականն այն է, որ այս հսկայական և հրաշալի ծաղկային քանդակները...

Երկիր մոլորակի գիշերային կյանքը. տեսարաններ տիեզերքից
Երկիր մոլորակի գիշերային կյանքը. տեսարաններ տիեզերքից

Միաժամանակ մի շարք երկրներ տեսնել հնարավոր է միայն տիեզերքից։ Առավել հիասքանչ տեսարան է բացվում գիշերը։ Օրվա ցերեկային ժամերին մոխրագույն գծերն ու ուղղանկյունները...

Ֆրանսիացի նկարիչը գերիրական որմնանկարներով կյանքով է լցնում անկենդան շենքերը
Ֆրանսիացի նկարիչը գերիրական որմնանկարներով կյանքով է լցնում անկենդան շենքերը

Սթրիթ արտն արվեստի այն ուղղություններից է, որը բավական վիճահարույց է համարվում և ընդունելի է հասարակության ոչ բոլոր շերտերի համար...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ